-
27.10.2020|
00:39
Այս պատերազմը կոտրեց ամենամեծ միֆը։ Իրականությունն ու ֆեյսբուքյան «կյանքն» ընդհանրապես միմյանց հետ աղերս չունեն։ Այն, ինչ վիրտուալ հատվածում է կատարվում, ոչ մի ընդհանրություն չունի իրականության հետ։
-
27.10.2020|
00:34
Հրթիռակոծված Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում օրերս ՀՈՎԻԿԻ և ՄԱՐԻԱՄԻ հարսանիքն էր։ Հովիկը Մարիամին մոտեցավ զինվորական համազգեստով` ռազմաճակատից էր գալիս։ Հարսն էլ տարազով էր` ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելով, որ հայն իր ազգային բարձր արժեքների կրողն է։
-
26.10.2020|
22:23
Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել, ես չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքը, բայց հայկական կողմն ամեն ինչ արել է, որ հրադադարը պահպանվի՝ ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ արդեն երրորդ անգամ է՝ հրադադարը չի պահպանվում:
-
26.10.2020|
22:08
Համաճարակի հետևանքով 69 տարեկանում հոկտեմբերի 26-ին կյանքից հեռացել է հայ երգչախմբային արվեստի երախտավոր, Երևանի պետական կամերային երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը։
-
26.10.2020|
21:48
Մոտ մեկ ամիս ձգվող ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմն առաջին անգամը չէ, որ Ադրբեջանին մեղադրում է դաժան ռազմական հանցագործություններ իրականացնելու համար։
-
26.10.2020|
21:43
«Հայաստան» համայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաք-արշավին հանգանակված գումարի չափն անցել է 150 միլիոն դոլարի շեմը։
-
26.10.2020|
14:03
Արցախցի կանայք ու երեխաները բողոքի ակիցիա են իրականացնում ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ։ Նրանք հանդիպում են պահանջում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ՝ նշելով, որ նամակ պետք է փոխանցեն։
-
26.10.2020|
13:49
Սիրիայում բազմամարդ ակցիա է անցկացվել՝ ի աջակցության Արցախի:
Ռուսական Wargonzo նախագծի արաբական բաժնի ֆիքսած կադրերում երևում է, որ Սիրիայի Հալեպ քաղաքում բնակիչները հավաքվել են՝ ի նշան Արցախի ժողովրդի հետ համերաշխության և միջազգային ահաբեկչության դեմ նրանց պայքարի: Այս մասին ասվում է նախագծի թելեգրամյան ալիքում:
-
26.10.2020|
13:32
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 973-ով՝ հասնելով 78810-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
26.10.2020|
13:31
Երեկ Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպած երթը, որի նպատակն էր Ֆրանսիայից և միջազգային հանրությունից պահանջել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: